Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2018, 1532 - Ա

ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին 2018 թվականի նոյեմբերի 26-28-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների ԵԽ գլխավոր տնօրինության և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության կողմից կազմակերպվելիք՝ Օրենքի գերակայության հարցերով Արևելյան գործընկերության հարթակի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վիգեն Քոչարյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։