Վարչապետի որոշումներ

15 Նոյեմբերի 2018, 1519 - Ա

ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար, «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» («Հայատոմ») փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանին (համաձայնությամբ) 2018 թվականի նոյեմբերի 19-23-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ մասնակցելու ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի և վերջինիս տեխնիկական համագործակցության կոմիտեի հերթական նիստերին:
2. Վահրամ Պետրոսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահրամ Պետրոսյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: