Վարչապետի որոշումներ

15 Նոյեմբերի 2018, 1524 - Ա

ԳԱՐՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին և Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին 2018 թվականի նոյեմբերի 21-23-ը ներառյալ գործուղել Ուկրաինա:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարուշ Դավթյանի և Գեղամ Սարգսյանի՝ Ուկրաինա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին և Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: