12 Նոյեմբերի 2018, 1506 - Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2018 թվականի նոյեմբերի 12-14-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Հանովեր)՝ «CAISLEY International GmbH» ընկերության կողմից կազմակերպված ամենամյա միջազգային էքսպո ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Հանովեր) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Հանովեր) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: