Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2018, 1505 - Ա

ԱՐՍԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանին 2018 թվականի նոյեմբերի 26-28-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` «Համագործակցություն տղամարդկանց և տղաների հետ՝ հանուն գենդերային հավասարության» խորագրով տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Մանուկյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Մանուկյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: