Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2018, 1483 - Ա

ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին 2018 թվականի նոյեմբերի 12-15-ը գործուղել Ուկրաինա (Կիև)՝ Էներգիայի կայուն զարգացման 9-րդ միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղուլարյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Ղուլարյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: