Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2018, 1484 - Ա

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ 9-ՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների 9-րդ հերթական խորհրդակցությունը 2018 թվականի դեկտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման, էքսկուրսիայի կազմակերպման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 2,045.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության: