7 Նոյեմբերի 2018, 1492 - Ա
ԱՐԱ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Մարգարիտա Հակոբյանին 2018 թվականի նոյեմբերի 20-24-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական պլատֆորմի շրջանակներում անցկացվելիք համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արա Նազարյանի և Մարգարիտա Հակոբյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արա Նազարյանի և Մարգարիտա Հակոբյանի` Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: