5 Նոյեմբերի 2018, 1461 - Ա
ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանին 2018 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների աշխատակցի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով:
2. Վալերիյ Օսիպյանի և Վարդան Մովսիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։