27 Հոկտեմբերի 2018, 1433 - Ա
ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանին 2018 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը գործուղել Ուկրաինա (Կիև)՝ Ապրող կրոնական աշխարհի ժառանգություն՝ մասնակցային կառավարում և կայուն օգտագործում միջազգային սեմինարին և կրոնական արժեք ունեցող աշխարհի ժառանգության սեփականությունների կառավարիչների հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Արտաշես Առաքելյանի գործուղման ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արտաշես Առաքելյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման կեցության և սննդի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Առաքելյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: