Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2018, 1432 - Ա

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին 2018 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սարատով)` «Սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովումը ԱՊՀ անդամ պետություններում, այդ թվում` ժանտախտի անդրսահմանային բնական օջախների տարածքում» խորագրով 14-րդ Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սարատով) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: