Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2018, 1426 - Ա

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2018 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 5-ը գործուղել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Ամման)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Ռևազյանի` Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Ամման) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: