Վարչապետի որոշումներ

23 Հոկտեմբերի 2018, 1403 - Ա

ԳԱՐՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին 2018 թվականի հոկտեմբերի 24-27-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա):
2. Ընդունել ի գիտություն, որ Գարուշ Դավթյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: