Վարչապետի որոշումներ

23 Հոկտեմբերի 2018, 1395 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2018 թվականի հոկտեմբերի 25-27-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվող «Ռազմավարություն 2030»-ի՝ կորպորատիվ արդյունքների շրջանակը քննարկելու համար պետական պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի` Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ և գիշերավարձ) հոգում է Ասիական զարգացման բանկը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: