23 Հոկտեմբերի 2018, 1401 - Ա
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄԻՆԱՍՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հասցեագրված իրավական օգնության հարցման կատարումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատուկ կարևոր գործերով ավագ քննիչ Արշալույս Մինասյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-11-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: