Վարչապետի որոշումներ

23 Հոկտեմբերի 2018, 1394 - Ա

ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2018 թվականի հոկտեմբերի 24-26-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Կոտոլյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2026

2025
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր