Վարչապետի որոշումներ

16 Հոկտեմբերի 2018, 1365 - Ա

ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանին 2018 թվականի հոկտեմբերի 16-19-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման հարցերով միջկառավարական ֆորումի 14-րդ ամենամյա ընդհանուր հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Գևորգյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականություն» ծրագրի կարողությունների զարգացման միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարդան Գևորգյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: