16 Հոկտեմբերի 2018, 1369 - Ա
ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին 2018 թվականի հոկտեմբերի 16-19-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` հոկտեմբերի 16-ին` Անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 9-րդ նստաշրջանին, հոկտեմբերի 17-ին` Միջերկրական տարանցիկ միգրացիոն երկխոսության հանդիպմանը, հոկտեմբերի 18-19-ին` Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից անցկացվող՝ Վիեննայի միգրացիոն ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղազարյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Ղազարյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: