Վարչապետի որոշումներ

16 Հոկտեմբերի 2018, 1373 - Ա

ԱՐՄԵՆ ՓԱՆՈՍՅԱՆԻ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 14-20-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: