16 Հոկտեմբերի 2018, 1374 - Ա
ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին 2018 թվականի հոկտեմբերի 24-26-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի 10-րդ պլենար նիստի աշխատանքներին և Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ համագործակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող Կրթություն 2030-ին նվիրված առաջին և երկրորդ տարածաշրջանային խմբերի երկրների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Արևիկ Անափիոսյանի գործուղման՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսը, ինչպես նաև հոկտեմբերի 25-26-ի միջոցառման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արևիկ Անափիոսյանի Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: