10 Հոկտեմբերի 2018, 1338 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի
2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 756-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետում «2018 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2019 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 5-րդ կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության խորհուրդ (ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ)» բառերով և «2018 թ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանվելուց մեկ ամիս հետո» բառերով,
բ. 6-րդ կետից հանել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը և «հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբեր 2-րդ տասնօրյակ» բառերով,
գ. 7-րդ կետում «հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, հանել «հատուկ քննչական ծառայությանը» բառերը և «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)» բառերով,
դ. 10-րդ կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)» բառերով և «հուլիսի
3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
3) որոշման N 5 հավելվածի՝
ա. 1-ին կետից հանել «ՀՀ արդարադատության նախարարություն» և «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը և «հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,
բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: