Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2018, 1328 - Ա

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2018 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք՝ տուբերկուլյոզին նվիրված Միացյալ ազգերի կազմակերպության բարձր մակարդակի հանդիպմանը և ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված նիստին մասնակցելու նպատակով:
2. Արսեն Թորոսյանի և Լենա Նանուշյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: