8 Հոկտեմբերի 2018, 1330 - Ա
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին 2018 թվականի հոկտեմբերի 8-10-ը գործուղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ)` բնապահպանության և կլիմայի փոփոխության հարցերով Արևելյան գործընկերության նախարարական երկրորդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Էրիկ Գրիգորյանի` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: