Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2018, 1329 - Ա

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ընդունել ի գիտություն, որ Երրորդ միջազգային մշակութային ԷՔՍՊՈ-ին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 25-29-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան) գործուղման հետ կապված կեցության, սննդի և ներքին տրանսպորտային ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին, իսկ Երևան-Դունհուան-Երևան ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: