8 Հոկտեմբերի 2018, 1327 - Ա
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների հետ կապված սակագնի ձևավորման (գնագոյացման) միասնական մեթոդաբանության հարցով Մոսկվայում ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկայի նախարարների և շահագրգիռ պետական մարմինների համատեղ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանի, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 18-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: