Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2018, 1297 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 74-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 2-ի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին N 74-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Միջոցառման անվանումը» սյունակում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
2) «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարություն» բառերով.
3) «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «մարտի 3-րդ» բառերը փոխարինել նոյեմբերի 1-ին բառերով: