Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1313 - Ա

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2018 թվականի հոկտեմբերի 5-8-ը գործուղել Կանադա (Մոնրեալ)` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների համար անցկացվող թռիչքների անվտանգության դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Ռևազյանի` Կանադա (Մոնրեալ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր