Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1309 - Ա

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության կողմից կազմակերպված «Բազմակողմ առևտրային համակարգի ապագայի վերաբերյալ Եվրասիական տեսակետներ. ԱՀԿ-ի անդամակցությունն ու ԱՀԿ կանոնների զարգացումը» խորագրով 7-րդ կլոր սեղանին, ինչպես նաև Ղազախստանի կառավարության և ԱՀԿ քարտուղարության կողմից կազմակերպված «Զարգացման նպատակով առևտրի և ներդրումների դյուրացմանն աջակցությունը - Եվրասիական տեսակետ» խորագրով բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2018 թվականի սեպտեմբերի 25-29-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա):
2. Ընդունել ի գիտություն, որ Ավագ Ավանեսյանի` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ավագ Ավանեսյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: