4 Հոկտեմբերի 2018, 1307 - Ա
ՀՀ-ԵՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7րդ հոդվածի 5րդ մասը`
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի առաջին նիստը 2018 թվականի սեպտեմբերի 25ին Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1 789 000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հաշվետվությունների: