4 Հոկտեմբերի 2018, 1306 - Ա
ՀԱԿՈԲ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՊԱՐԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով` ճանապարհային քարտեզի ստորագրման և համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստին, ինչպես նաև «Ագրոսալոն-2018» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 10-12-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանին, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանին և ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պարանյանին:
2. Հակոբ Ավագյանի, Արմեն Եգանյանի և Սամվել Պարանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Ավագյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։