Վարչապետի որոշումներ

4 Հոկտեմբերի 2018, 1315 - Ա

ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին 2018 թվականի հոկտեմբերի 7-10-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)՝ Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության գլխավոր համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Սարհատ Պետրոսյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2018 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր