Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2018, 1273 - Ա

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի՝ ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի և Իսլանդիայի Հանրապետության կառավարության համատեղ կազմակերպած ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 9-14-ը Իսլանդիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Հակոբ Վարդանյանի՝ Իսլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: