Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2018, 1272 - Ա

ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին 2018 թվականի սեպտեմբերի 20-22-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն:
2. Շուշանիկ Ներսիսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդերի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել եռօրյա ժամկետում Շուշանիկ Ներսիսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: