1 Հոկտեմբերի 2018, 1271 - Ա
ԳԱԳԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանին 2018 թվականի հոկտեմբերի 23-25-ը գործուղել Ուկրաինա (Կիև)` Պաշտոնական վիճակագրության մոդերնիզացում խորագրով Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների և Մոնղոլիայի համար բարձր մակարդակի սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Անանյանի` Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Անանյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: