1 Հոկտեմբերի 2018, 1270 - Ա
ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒՍԻՆ ՎԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին 2018 թվականի սեպտեմբերի 20-21-ը գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս և Հալեպ), իսկ 2018 թվականի սեպտեմբերի 22-23-ը` Լիբանանի Հանրապետություն` Սիրիայի և Լիբանանի հայ համայնքների ներկա վիճակին և առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև սիրիահայ և լիբանանահայ համայնքային կառույցների հետ հանդիպումներ ունենալու և Հայաստանի Հանրապետության անկախության տոնակատարություններին ներկա գտնվելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի օգնական Լուսին Վանա Կարապետին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանին 2018 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե)՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի, ներգաղթի և արտերկրում բնակվող եգիպտացիների հետ կապերի նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու, սփյուռքին վերաբերող խնդիրները քննարկելու, երկու գերատեսչությունների միջև փոխադարձ համագործակցության շրջանակները քննարկելու, Եգիպտոսի հայ համայնքի ներկա վիճակին և առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև եգիպտահայ համայնքային կառույցների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
3. Գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մխիթար Հայրապետյանինը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության ճանապարհածախսը, 1 օրապահիկ և 1 գիշերավարձ՝ Դամասկոսում, 1 օրապահիկ՝ Հալեպում, 2 գիշերավարձ և 2 օրապահիկ՝ Լիբանանի Հանրապետությունում (Բեյրութ)՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Եգիպտոսի Արաբական Հանրապետության (Կահիրե) օրապահիկը և ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լուսին Վանա Կարապետի և Լևոն Անտոնյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե՝ օրապահիկը և ճանապարհածախսը)՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Մխիթար Հայրապետյանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման՝ Հալեպում 1 գիշերավարձի ծախսը կատարվելու են Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության միջոցների հաշվին, իսկ Մխիթար Հայրապետյանի, Լուսին Վանա Կարապետի և Լևոն Անտոնյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Սիրիայի Արաբական Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն և Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: