Վարչապետի որոշումներ

20 Սեպտեմբերի 2018, 1240 - Ա

ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ, ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Միքայել Փաշայանին և Ռուստամ Բադասյանին 2018 թվականի սեպտեմբերի 23-27-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն)՝ Բավարիայի Դաշնային երկրամասի ֆինանսների նախարարության հարկային եկամուտների վարչարարության իրավասու մարմին ճանաչողական այց կատարելու համար:
2. Ռ. Մաշադյանի, Մ. Փաշայանի և Ռ. Բադասյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Մաշադյանի, Մ. Փաշայանի և Ռ. Բադասյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Մաշադյանի, Մ. Փաշայանի և Ռ. Բադասյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: