18 Հուլիսի 2007, 483 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 194-րդ կետով նախատեսված «Վենչուրային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ա. Գևորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Խանդանյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ
Ե. Առաքելյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչության պետի տեղակալ-օրենսդրության վերլուծության և փորձագիտական բաժնի պետ
Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության պետ
Գ. Պողոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի գիտության և հետբուհական կրթության վարչության գիտական քաղաքականության և գիտության կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ
Վ. Շահնազարյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության մասնագետ
Տ. Ջրբաշյան - Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Մաթևոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի առաջատար գիտաշխատող, պրոֆեսոր
2. Աշխատանքային խմբին` միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա երկամսյա ժամկետում մշակել «Վենչուրային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով: