Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2018, 1232 - Ա

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին 2018 թվականի հոկտեմբերի 1-ից 4-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ Եվրոպական և Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների և ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր