19 Սեպտեմբերի 2018, 1237 - Ա
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի  Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև միջմարզային հարաբերությունների  զարգացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի Նահանգի միջև եղբայրացման և սոցիալ-տնտեսական համագործակցության մասին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով  նախատեսված  միջոցառումների իրականացման, ինչպես նաև  մարզի  գործարարներին աջակցություն ցուցաբերելու, մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզպետ  Գարիկ  Սարգսյանի և Հայաստանի  Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ  Նազարեթյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 5-8-ը Իրանի Իսլամական  Հանրապետություն (Գիլանի  Նահանգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզպետին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իրանի  Իսլամական  Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

