Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2018, 1233 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 739-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Հ. Ավագյան - ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Գասպարյան - ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով: