Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2018, 1211 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) անգլերեն` Real Estate Cadastre Committee of the Republic of Armenia.».
2) 8-րդ կետում «քաղ.» բառը փոխարինել «քաղաք» բառով.
3) 11-րդ կետի 11-րդ ենթակետում «ավտոմատացված» բառը փոխարինել «ինքնաշխատ» բառով.
4) 20-րդ կետի 4-րդ ենթակետից «ապահովում է կոմիտեի» և «ներկայացնում կոմիտեի» բառերից հետո հանել «աշխատակազմի» բառը.
5) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին ենթակետով.
«31.1) կոմիտեի կառուցվածքային, տարածքային, մարզային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ ներքին վերահսկողություն, քաղաքացիների արդյունավետ սպասարկմանն ուղղված միջոցառումների իրականացում:»:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշմամբ սահմանված կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝
1) կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վերահսկողության վարչությունը բաժանել՝ ստեղծելով՝
ա. ներքին վերահսկողության վարչություն,
բ. սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչություն.
2) այդ կապակցությամբ որոշման հավելվածի 25-րդ կետում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ ենթակետը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով.
«4.1) ներքին վերահսկողության վարչություն.
4.2) սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչություն.»: