10 Մայիսի 2004, 317 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
1. Ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում ակտիվ գործունեության համար Դերենիկ Աբրամի Գաբրիելյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրի հանձնումը: