4 Սեպտեմբերի 2018, 1170 - Ա
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 7-րդ  հոդվածի 5-րդ մասի՝                                        
1. Հայաստանի Հանրապետության  բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանին 2018 թվականի հոկտեմբերի 9-12-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին» կոնվենցիայի կողմերի հանդիպման 8-րդ բարձրաստիճան նստաշրջանին մասնակցելու նպատակով: 
2. Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության  բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գնել Սանոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: 
 

