3 Սեպտեմբերի 2018, 1160 - Ա
ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին 2018 թվականի սեպտեմբերի 8-10-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Սալենտո)՝ Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությանը մասնակցելու և  Իտալիայի Ապուլիա մարզում մի շարք հանդիպումներ ունենալու, ինչպես նաև հայ-իտալական մշակութային համագործակցության խթանման վերաբերյալ հարցերը քննարկելու համար: 
2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Մակունցի՝ Իտալիայի Հանրապետություն (Սալենտո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

