Վարչապետի որոշումներ

3 Սեպտեմբերի 2018, 1163 - Ա

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Վերին Լարսի անցակետում մեքենաների մեծաքանակ կուտակումների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, վրացի և ռուս գործընկերների հետ հանդիպելու, բանակցություններ վարելու և միջոցներ ձեռնարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Արթուր Առաքելյանի՝ 2018 թվականի օգոստոսի 6-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Վլադիկավկազ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: