3 Սեպտեմբերի 2018, 1164 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման պահանջներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացման և նոր միջուկային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունից՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 hավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 hավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ նշանակել Միրոսլավ Լիպարին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար նշանակել Վահրամ Պետրոսյանին: