30 Օգոստոսի 2018, 1148 - Ա
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանին 2018 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Կալիֆորնիա՝ Անահեիմ)՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-27-ը կայանալիք «Սոլար Փոուեր Ինթերնեյշնլ» միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Գրիգորյանի և Գարեգին Բաղրամյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Կալիֆորնիա՝ Անահեիմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերդառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: