27 Օգոստոսի 2018, 1138 - Ա
ՄԱԿԻՉ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ենթակոմիտեի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության եվրասիական տնտեսական միության բաժնի պետ Մակիչ Հովհաննիսյանի՝ 2018 թվականի օգոստոսի 15-17-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ-Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Մակիչ Հովհաննիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: