27 Օգոստոսի 2018, 1137 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կազմում ընդգրկված՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների հատուկ-տակտիկական ուսումնավարժությանը մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 6-12-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պավիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների կեցության հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հավելված