22 Օգոստոսի 2018, 1122 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 694-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 483-Ն որոշման 2-րդ կետի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հուլիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով համակարգող խորհուրդ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 694-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված